ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՄՄ-ին և ՄՏՏ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը՝ մինչև հունիսի 1-ը

ՄՄ-ին և ՄՏՏ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը՝ մինչև հունիսի 1-ը
30.04.2014 | 13:50

Մաքսային միությանը (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածքին (ՄՏՏ) Հայաստանի միանալու մասին փաստաթուղթը կպատրաստվի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի պետությունների ղեկավարների քննարկմանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին՝ Աստանայում կայանալիք նիստի ժամանակ: Նման որոշում է կայացվել երեկ Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ:

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները հավանություն են տվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագրի՝ «ճանապարհային քարտեզի» իրականացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքը: Մասնավորապես, ինչպես նշված է նիստը հյուրընկալած Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում, «ճանապարհային քարտեզի» 126 կետերից, որոնք պետք է կատարվեն մինչև փաստաթղթի ստորագրումը, 111-ը իրականացված են, իսկ 15-ը ընդգրկվում են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու բուն փաստաթղթում:
Հաղորդագրությունում նշված է նաև, որ Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը երեկվա հանդիպման օրակարգի երկու կարևոր թեմաներից մեկն էր, դրանցից առաջինը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վրա աշխատանքի ընթացքն էր:

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ