Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նիկոլ Փաշինյանի տեղեկություններով՝ արդարադատության նախարար կլինի Վալոդը

Նիկոլ Փաշինյանի տեղեկություններով՝ արդարադատության նախարար կլինի Վալոդը
30.04.2014 | 18:43

«Որակյալ պատասխան է»,- նկատեց ԱԺ նախագահը, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն հեգնեց, թե կարող էր այնքան ջերմ ընդունել կառավարությունը, որ «չդիմանային»: Մինչ դա պատգամավորը նկատեց, որ չնայած նիստի սկզբում Գալուստ Սահակյանը շնորհավորեց նոր կառավարությանը, սակայն ինքը չի շնորհավորում` «հայտնի պատճառներով», ինչին Սահակյանը հակադարձեց, որ կա հայկական սովորույթ, ըստ որի՝ հյուրերին ջերմ են ընդունում:

Պատգամավորի «չշնորհավորանքին» հակադարձեց նաև արդարադատության նախարարի դեռևս պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` հիշեցնելով մի անեկդոտ. «Տապանաքարի վրա գրված է` հիշատակ բոլորից, բացի Վալոդից»: «Տակը», բնականաբար, չմնաց նաև Փաշինյանը` շեշտելով, որ լուրեր են պտտվում, թե Հրայր Թովմասյանին փոխարինելու է հենց Վալոդ անունով մեկը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ