Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

ՀՀ-ն առաջիկայում կստորագրի Եվրասիական տնտեսական միություն մտնելու փաստաթուղթը

ՀՀ-ն առաջիկայում կստորագրի Եվրասիական տնտեսական միություն մտնելու փաստաթուղթը
07.05.2014 | 11:10

Հայաստանի` ՄՄ-ին միանալը «կախված է բազմաթիվ գործոններից, և քանի դեռ պաշտպանված են ՀՀ շահերն ու ակնկալիքները, Հայաստանը շահագրգիռ է միանալ և լիարժեք անդամակցել» ՄՄ-ին: Այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` այսօր տեղի ունեցած ասուլիսում: Պատգամավորի խոսքով` այս պահին չկան այնպիսի զարգացումներ, որոնք հակասեն Հայաստանի շահերին, և այդպիսիք լինելու դեպքում ՀՀ-ն կարող է ընդունել այլ որոշում: Զաքարյանը նշել է, որ դա իր անձնական կարծիքն է: Խոսակցությունները, թե Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում, որպեսզի Հայաստանն անդամակցի ՄՄ-ին, չեն համապատասխանում իրականությանը: Զաքարյանն ասել է, թե նման հարց չկա, իսկ ապրիլի 29-ին Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը կապված է մեր երկրի` այդ կազմակերպության անդամ չլինելու հետ: Նշվել է, որ առաջիկայում կպատրաստվի ՀՀ-ի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթ, որը կստորագրվի մոտակա մեկ ամսվա ընթացքում:

Ինչ վերաբերում է Հայաստան -ԵՄ հարաբերություններին, Զաքարյանը նշել է, թե մեր երկիրը շարունակում է «և-և»-ի քաղաքականությունը: «Մենք փորձելու ենք գտնել այն ընդունելի տարբերակը, որը հնարավորություն կտա Հայաստանին շարունակել իր հանձնառություններն ու համագործակցությունը ԵՄ-ի հետ»,-ասել է Զաքարյանը:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ