Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ազգային հագուստների համահայկական փառատոնը հետաձգվում է

Ազգային հագուստների համահայկական փառատոնը հետաձգվում է
09.05.2014 | 00:33

Նախօրեին «Իրատես de facto»-ն անդրադարձել էր «Տերյան» մշակութային կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնած ազգային հագուստների համահայկական առաջին փառատոնին, որը մեկնարկելու էր մայիսի 10-ին՝ Կարապի լճի շրջակայքում:

Կենտրոնի ծրագրերի կազմակերպիչ Աստղիկ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մեզ տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիրների և ինչ-ինչ խոչընդոտների պատճառով միջոցառումը հետաձգվել է:
«Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը, մասնավորապես՝ փառատոնի աջակիցների և բոլոր նրանց, ովքեր հետաքրքված էին ու սպասում էին միջոցառմանը: ՈՒզում ենք նշել, որ ծրագիրն ամբողջությամբ պատրաստ էր, և դեպքերի նման ընթացքը մեզ համար նույնպես անսպասելի էր»,- ասաց Աստղիկ Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ փառատոնն անպայման այս տարի կմեկնարկի, հնարավոր է` Արցախում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ