Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պովետկին-Չար` մայիսի 30-ին

Պովետկին-Չար` մայիսի 30-ին
09.05.2014 | 15:50

Հայտնի է WBC վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Պովետկինի մրցակիցը` սիրիական ծագումով գերմանացի Մանուել Չարը: Մրցամարտը տեղի կունենա մայիսի 30-ին, Մոսկվայում:
Ի՞նչ է նշանակում մարտը կողմերի համար:
2013 թ. հոկտեմբերին WBA, WBO, IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին պարտվելուց հետո Պովետկինը մինչև գարնան ավարտ պլանային մարտ անցկացնելու հարցը լուծեց: Իր հերթին Չարը ստացավ մրցակից, ում հաղթելու դեպքում հորիզոնում հայտնվում է չեմպիոնական գոտու համար պայքարելու հնարավորություն, քանի որ կհայտնվի WBC վարկածի վերին հորիզոնականներում:
Արդ, որքանո՞վ է Չարը լուրջ մրցակից Պովետկինի համար: Հայտնի է, որ նա ֆիզիկապես անչափ ուժեղ մարզիկ է, սակայն մինչև այժմ աչքի է ընկել ինչպես ծանր բնավորությամբ, այնպես էլ անկազմակերպվածությամբ, կանոնավոր մարզումներին մատների արանքով նայելու սովորությամբ: Թե ինչքան պատրաստ կլինի ռուս բռնցքամարտիկի հետ մարտին, ցույց կտա ժամանակը, սակայն եկեք չմոռանանք, որ քաշային այս կարգում կարող է վճռորոշ լինել անգամ մեկ հուժկու հարվածը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ