Բուլղարական Սամոկով քաղաքում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր ազատոճայիններից 54 կգ քաշային կարգում հանդես եկած Վաղինակ Մաթևոսյանը ոսկու համար պայքարում զիջել է Ռուսաստանը ներկայացնող Ամիրխան Գուվաժոկովին ու դարձել փոխչեմպիոն՝ միաժամանակ նվաճելով պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Մեդալի է արժանացել նաև 50 կգ քաշային կարգում հանդես եկած Նարեկ Հովհաննիսյանը: Նա գրավել է երրորդ տեղը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ