Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հովիկ Աբրահամյան. «Եթե կարող եք, մի քիչ խելք սովորացրեք, էլի»

Հովիկ Աբրահամյան. «Եթե կարող եք, մի քիչ խելք սովորացրեք, էլի»
21.05.2014 | 16:32

«Սինգապուրի վարչապետին հիշո՞ւմ եք, որ հարց էին տվել՝ ո՞նց արեցիք, որ ձեր երկիրը կառուցեցիք: Ասում էր՝ սկսեցինք մեր մերձավորներից, մեր ընկերներից: Ես նկատի ունեի, որ նաև մեր բոլոր ընկերները, մերձավորները հասկանան, որ իրենք են առաջինը պարտավոր որևէ խախտում թույլ չտալ աշխատանքի ընթացքում, հարկային դաշտ գան բոլորը, և մեր բոլորի նպատակը դա է: Իմ կարծիքով՝ ես շատ հստակ եմ ասել, և որևէ տողատակ փնտրել չաժե»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ եթե Գագիկ Խաչատրյանը բիզնես ունի, նա պաշտոնից կհրաժարվի, քանի որ օրենքով ինքն իրավունք չունի զբաղվելու գործարարությամբ: «Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ պաշտոնն ու բիզնեսով զբաղվելն անհամատեղելի են: Եվ նաև կստուգեմ»,- ասաց այն վարչապետը, որը, ինչպես իր խոսքում փաստեց, հող մշակելով է միլիոններ դիզել` լինելով նաև պաշտոնյա: Պարզվում է, Հովիկ Աբրահամյանը գոհ է նաև իր խնամու քաղաքական ուժի իրեն տրված գնահատականով: Երբ լրագրողները նրան հիշեցրին, թե ինչ է ԲՀԿ-ն ասել իր կառավարության մասին, նա ասաց. «ԲՀԿ-ն որևէ պահանջ իմ նկատմամբ չի ներկայացրել: Ի՞նչ պահանջ է ներկայացրել, ես չգիտեմ, ձեզ ներկայացրե՞լ է նման պահանջ: Ասում է՝ տեսնենք, եթե ծրագիրը նորմալ կիրականացնի, նորմալ կաշխատի, չենք պահանջի, չի աշխատի, կպահանջենք: Շատ նորմալ գնահատական է, ես գոհ եմ»:

Լրագրողների դիտարկմանը, թե «պարտադիր, բայց ոչ պարտադրված» խոսքից հրաժարվելո՞ւ եք հարցադրման առնչությամբ էլ Աբրահամյանը շեշտեց. «Ես նման թեզերից չեմ հրաժարվում, հարաբերական ձևակերպում է դա»: Երբ irates.am-ը նրան հիշեցրեց նախկինում արված մեկ այլ «ասույթից»` կհրաժարվի՞, թե՞ քաղաքականության համար խելք պետք չէ, դրա հեղինակն ասաց. «Ձեզ պետք է»: Հավանաբար վարչապետը խառնել է ամեն ինչի տեղերը. լրագրողները քաղաքականությամբ նախ չեն զբաղվում: Հետո էլ երբ ասացինք` իսկ տնտեսություն վարելո՞ւ համար, ասաց. «Եթե կարող եք, մի քիչ խելք սովորացրեք, էլի,-հետո էլ թե,- բայց որ գործարարությամբ զբաղվելու համար խելք է պետք, դա ընդունեք»:
Փաստորեն, տնտեսություն վարելու համար Հովիկ Աբրահամյանին լրագրողների «խելքն» է պետք, միակ հորդորն է հետևել մամուլի վերլուծություններին և փաստերին հետամուտ լինել: Սա լավագույն օգնությունը կլինի Ձեզ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ