Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիրը

Ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիրը
29.05.2014 | 13:17

Աստանայում ստորագրվել է համաձայնագիր Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին, որն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Համաձայնագրով կողմերը` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, պարտավորվում են երաշխավորել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը երեք երկրների միջև: Մասնակից երկրները պետք է համաձայնեցված քաղաքականություն վարեն տնտեսության այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը: Lenta.ru-ի փոխանցմամբ` «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ միանալու մասին համաձայնագիրն ստորագրել մինչ այս տարվա հունիսի 15-ը»:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ