Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առաջ դեպի երազանքների իրականացում

Առաջ դեպի երազանքների իրականացում
06.06.2014 | 10:44

Մի երիտասարդ շատ գեղեցիկ նավակով մի մեծ գետի հունով նավարկում է: Ճանապարհին տեսնում է մեկ ուրիշ հմայիչ նավակ, որտեղ մի այլ երիտասարդ` սարսափահար ու հապշտապ, մեծ դժվարությամբ թիավարում է գետի հունին հակառակ:
Հարցնում է.
- Ինչո՞ւ ես գետին հակառակ ընթանում:
Սարսափած երիտասարդը պատասխանում է.
- Ոսկե շղթաներով զարդարված մի մարդ ինձ վստահեցրեց, որ այս գետի հունը տանում է դեպի հաջողությունների ու վայելքների աշխարհը, որտեղ այդ մարդը հասել է մեծ բարձունքների: Սակայն իրականում քիչ հեռու մի հսկա ջրվեժ է, և գետը գահավիժում է դեպի անդունդը:
Երիտասարդը սկսում է անհանգստանալ ու ասել.
- Այդ նույն մարդն ինձ էլ հանդիպեց ու նվիրեց այս գեղեցիկ նավակը, համոզեց, որ այս գետի հունը տանում է դեպի անսահման հնարավորությունների քաղաքը, ուր կարող եմ իմ ծրագրերն իրականացնել ու հանրահայտ մարդ դառնալ...
Սարսափահար երիտասարդը հարցնում է.
- Իսկ ո՞ւր են նավակիդ թիերը:
- Այդ մարդն ասաց, որ թիերն անհրաժեշտ չեն. գետի հունը բավականին ուժեղ է, և թիերը գցեց ջուրը...,- շփոթված պատասխանում է երիտասարդը:
Իսկ հեռվում արդեն լսվում էր հուժկու ջրվեժի դղրդոցը:
Ցավոք, շատ երիտասարդներ կան, որ ինքնագոհ նավարկում են այդ գետի հունով:
Սիրելի՛ երիտասարդներ, իջե՛ք հմայիչ այդ նավակներից ու հե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ։


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ