Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«ՔԿՀ-ում առաջնահերթը պայմանների հարցն է»

«ՔԿՀ-ում առաջնահերթը պայմանների հարցն է»
13.06.2014 | 00:18

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վերջին օրերին ստուգայցեր է կատարում տարբեր քրեակատարողական հիմնարկներ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալները նախորդ նախարարի ողջ պաշտոնավարման շրջանում բազմաթիվ նամակներ էին հղել նրան, խնդրելով այցելել ու տեղում ծանոթանալ իրենց խնդիրներին, սակայն ապարդյուն: Բոլոր խնդրանքներն անպատասխան էին մնում: Նորանշանակ նախարարը պատրաստվո՞ւմ է անձամբ գնալու «Նուբարաշեն» ՔԿՀ և հանդիպելու ցմահ դատապարտվածների հետ՝ հարցրի ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ: Հիշեցրինք, որ օրերս յոթ տասնյակից ավելի ցմահ դատապարտվածներ վերստին նամակ են գրել նախարարին` նույն պահանջով:

-Ես բավականին ակտիվ ստուգայցեր եմ կատարում ՔԿՀ-ներ: Բնականաբար, բոլոր տեղերում էլ շրջելու եմ և խնդրահարույց հարցերով արդեն զբաղվում եմ,- ասաց նախարարը:- Պարտադիր չէ անձամբ լինել քրեակատարողական հիմնարկում, քանի որ դրանց գերակշիռ մասը օրենսդրորեն կարգավորվող խնդիրներ են: Ընդհանուր առմամբ պիտի ընդգծեմ, որ ՔԿՀ-ի համակարգով մենք զբաղվում ենք ամենօրյա ռեժիմով:
-Ձեր նշանակումից անմիջապես հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը պաշտոնին հրաժեշտ տվեց. պատճառը թոշակային տարի՞քն էր, թե՞ նրա աշխատանքում խնդիրներ կային:
-Պարզապես օրենքով սահմանված նրա ծառայության ժամկետը լրացել էր:
-Վերադառնալով ցմահ դատապարտվածների խնդիրներին, հետաքրքիր է իմանալ՝ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումը:
-ՔԿՀ-ում առաջնահերթը պայմանների հարցն է, որով արդեն զբաղվում ենք: Մյուս խնդիրները դեռ խմբավորում ենք, որովհետև ցմահ դատապարտվածների խնդիրները միասնական չեն, դրանք անհատական են` սկսած պահման պայմաններից, վերջացրած օրենքի հետ կապված հարցերով: Պիտի հասկանանք, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ եղանակով, ինչ ձևով պիտի լուծվի, ու որքան է դրա հնարավորությունը:


Պատրաստեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ