Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ-ի «թևերն» էլի անհաշտ են

ՀՀԿ-ի «թևերն» էլի անհաշտ են
27.06.2014 | 00:58

Իշխանական բուրգի վերջին վերադասավորումներից հետո ՀՀԿ-ի երկու «թևերի» պայքարը դեռ շարունակվում է, սակայն այս անգամ թիրախներից մեկը փոխվել է: Նոր ղեկավարները փորձում են «խեղդել» հին գվարդիայի անդամներին, իսկ ոմանք էլ ինքնակամ «թևափոխ» են լինում` ընտրելով նոր տերերին:
ՀՀԿ-ում առկա ներքին խմորումները կամաց-կամաց դրսի աչքի համար էլ են դառնում տեսանելի: Մեկին մյուսի դեմ տրամադրելու մարտավարությունը, մեր աղբյուրի պնդմամբ, իր նպատակին ծառայում է, և «թևերի» յուրաքանչյուր ներկայացուցիչ հստակ գիտի, թե ում դեմ պետք է «աշխատի»: Միայն թե ակնհայտ է, որ «թևի տակ» մեկն անհամեմատ հզոր է, ու մեծ ջանք չի պահանջվի մյուսներին իր «թևի տակ» քաշելու համար:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ