Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Մեր ամենամեծ մրցանակը հենց դա կլինի, որ թեկուզ մեկ մարդ հետ կանգնի սխալ քայլից»

«Մեր ամենամեծ մրցանակը հենց դա կլինի, որ թեկուզ մեկ մարդ հետ կանգնի սխալ քայլից»
15.07.2014 | 14:57

ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ «Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրին մասնակցում է «Անպետքը» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմով: «Ֆիլմի ֆինանսավորումն ապահովել են հասարակ քաղաքացիները, իմանալով, որ ֆիլմը կոչված է պայքարելու ինքնասպանությունների դեմ: Մեկ ամսվա մեջ մոտ երկու միլիոն դրամ հավաքվեց և սկսեցինք նկարահանումները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արշակ Զաքարյանը: Անդրադառնալով irates.am-ի «Ֆիլմը պայքարում է ինքնասպանության դեմ, պատահե՞լ է, որ ինչ-որ մեկը մոտենա ու ասի, որ նման նպատակ է ունեցել, բայց հետ է կանգնել` ֆիլմի դիտումից հետո» հարցին` ռեժիսորն ասաց, որ տասնյակ հազարավոր նամակներ, արձագանքներ են եղել: «Մի մարդ մեզ 400 դոլար տրամադրեց, ու հետո պարզվեց, որ նրա որդին ինքնասպան է եղել: Շատ ծանր պատմություն էր, նա հուզվեց, լաց եղավ ու ասաց, որ չի ուզում մեկ ուրիշի որդին անի այն, ինչ արեց իր որդին: Շատ ծանր պատմություններ են եղել, ես նույնիսկ չեմ ուզում դրանց անդրադառնալ: Արդյունք եղե՞լ է ֆիլմը դիտելուց հետո, ինչ-որ մեկը հետ կանգնե՞լ է նման քայլից, չեմ կարող ասել, բայց այդ հույսով ենք նկարահանել ֆիլմը: Մեր ամենամեծ մրցանակը հենց դա կլինի, որ թեկուզ մեկ մարդ հետ կանգնի սխալ քայլից»:

Նկատեցի, որ Ֆիլմի հաջողոււթյունը ապահովում էր նաև գլխավոր հերոսը: Նրա խաղը շատ տպավորիչ էր:
«Գեորգի Հովակիմյանը կատարյալ արեց իր գործը: Նա ամբողջ բեռը կրում էր իր ուսերին, դրա համար ֆիլմի երկրորդ կեսը հանվեց: Կային շատ հերոսներ, Ժորիկի ուժեղ խաղը ստվեր էր գցում բոլորի վրա»,- ասաց Արշակ Զաքարյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ