Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԲՀԿ-ն խիստ «մշակութային» է

ԲՀԿ-ն խիստ  «մշակութային» է
25.07.2014 | 00:43

Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ է, որ ԲՀԿ-ին իշխանություններն առաջիկայում «սպառնալու» են, սակայն վերջիններս խուսափում են այս մասին որևէ ծպտուն հանելուց: Կուսակցության անդամներից որևէ բան պոկելու մեր ջանքերն ապարդյուն անցան: Այստեղ նախընտրում են լռության մատնել իրենց «զոհ» դարձնելու թեման: Փոխարենը ԲՀԿ-ամերձ մեր աղբյուրը հետաքրքիր դրվագ ներկայացրեց այս կուսակցության «բարեգործական» աշխատանքներից: Վերջերս գիտական նորարարության հեղինակներից մեկը դիմել է այս կուսակցությանը ֆինանսական աջակցության խնդրանքով՝ Հայաստանի անունից այդ աշխատանքը դրսում ներկայացնելու համար: Կուսակցության ներկայացուցիչն էլ փոխանցել է, թե իրենք ֆինանսավորում են միայն մշակույթը:
Փաստորեն, տրակտորներ բաժանելը, նոր տարվա նախաշեմին «կուլոկներ» տալը ԲՀԿ-ի համար մշակույթ է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ