Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սահմանվել են որսի չափաքանակները

Սահմանվել են որսի չափաքանակները
31.07.2014 | 17:51

Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 1237-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ վերոհիշյալ իրավական ակտով սահմանվել է 2014 թվականի ընթացքում հանրապետության ջրային տարածքներում որսի թույլատրելի հետևյալ չափաքանակները.


1.Կարաս՝ մինչև 100 տոննա,
2.Ծածան՝ մինչև 50 տոննա,
3.Խեցգետին՝ մինչև 2500 տոննա:
Հրամանով ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է սահմանված կարգով իրականացնել ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը, ուժեղացնել հսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ համագործակցելով ՀՀ իրավապահ մարմինների հետ:
ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել հրամանով սահմանված չափաքանակներով:

Դիտվել է՝ 2385

Մեկնաբանություններ