-
01.04.2018|
19:19
Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն արդեն Գյումրիում են: Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման մասին օրեր առաջ տեղեկացրել էր ՌԴ Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությունը։
-
01.04.2018|
09:32
Ֆրանսիան չի ծրագրում նոր ռազմական գործողություն Սիրիայում` ԻՊ արմատական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի շրջանակներում պայքարին զուգահեռ` հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը` հերքելով ԶԼՄ-ներով տարածված սիրիական Քրդստանի ղեկավարության ներկայացուցիչների տեղեկությունները, որ Ֆրանսիան կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում:
-
31.03.2018|
20:05
Մարտի 25-31-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 3000 կրակոց:
-
31.03.2018|
20:03
Սև ծովում «Ծովաստղ 2018» զորավարժությունների շրջանակում Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը՝ TCG Fatih-ը և TCG Volkan-ը, մտել են Բաթումի նավահանգիստ։ Ապրիլի 2-ին Վրաստանի առափնյա ծառայության ուժերի հետ նրանք կմասնակցեն PASSEX զորավարժություններին, գրում է «Գրուզիա օնլայն»-ը։
-
30.03.2018|
23:50
«Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք կողմ ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններին` Ազատության հրապարակում ՀՀՊ-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
-
30.03.2018|
12:43
Երևանում մեկնարկած «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսին ցուցադրվել են հայկական նոր բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարքեր: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ցուցադրվող անօդաչու թռչող սարքերի լուսանկարները:
-
30.03.2018|
12:40
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը կոչ է արել միջազգային հանրությանն Իրանի նկատմամբ հավելյալ տնտեսական և քաղաքական ճնշում գործադրել, որ հնարավոր լինի խուսափել տարածաշրջանում անմիջական ռազմական բախումից:
-
30.03.2018|
09:20
Մարտի սկզբին Իրանն ամենաիսկական գրոհ սկսեց ԱՄՆ-ի հասցեին, որի էությունն էր միջազգային հարաբերություններում ակտիվացնել ամենուրեք արգելված և ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ստեղծմանն ու սնուցմանը Վաշինգտոնի մասնակցության հարցը:
-
29.03.2018|
11:59
Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինը: Ինչու՞ պիտի ԱՄՆ-ը անհանգստանա: 150 000 մարդ այդ շրջանից տեղափոխվեց:
-
28.03.2018|
16:16
Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսն ուղղված է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը և գործընկերների հետ համագործակցության խորացմանը` ցուցահանդեսի բացմանը նվիրված մամուլի ասուլիսում ասաց պաշտպանության փոխնախարար, ՊՆ ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: