Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ. «Անկախությունը» դիմավորեցինք զուռնա-դհոլով ու ոչխար մատաղ անելով

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ. «Անկախությունը» դիմավորեցինք զուռնա-դհոլով ու ոչխար մատաղ անելով
21.09.2014 | 16:41

«Անկախության» առաջին օրը քսաներեք տարի առաջ դիմավորեցինք զուռնա-դհոլով ու ոչխար մատաղ անելով, առանց ըմբռնելու, որ իրական անկախությունը երգուպար չէ, ոչ էլ զոհաբերումի մեկանգամյա ծես: Հետո պիտի հասկանայինք, որ ճշմարիտ հավատի ու ինքնազոհաբերման փշոտ ճանապարհ ունենք անցնելու՝ իշխանավորից մինչև մենք: Չանցանք: Հավատն էր պակաս, ինքնազոհաբերվել էլ ոչ ոք չէր ուզում: Հիմա ունենք այն, ինչ ունենք՝ Անկախության օր՝ առանց անկախության: Բայց՝ նորից երգուպարով: Ու եթե իշխանությունների խելքին փչի Հանրապետության հրապարակում այսօր քսաներեք ոչխար զոհաբերել, ամբոխի էյֆորիան ոչնչով չի զիջի քսաներեք տարի առաջվա համազգային ցնծությանը: Հաց և զվարճանք: Ահա և վերջացավ անկախությունը՝ առանց սկսվելու:
«Անկախության» առաջին օրը քսաներեք տարի առաջ դիմավորեցինք զուռնա-դհոլով ու ոչխար մատաղ անելով, առանց ըմբռնելու, որ իրական անկախությունը երգուպար չէ, ոչ էլ զոհաբերումի մեկանգամյա ծես: Հետո պիտի հասկանայինք, որ ճշմարիտ հավատի ու ինքնազոհաբերման փշոտ ճանապարհ ունենք անցնելու՝ իշխանավորից մինչև մենք: Չանցանք: Հավատն էր պակաս, ինքնազոհաբերվել էլ ոչ մեկը չէր ուզում: Հիմա ունենք այն, ինչ ունենք՝ Անկախության օր՝ առանց անկախության: Բայց՝ նորից երգուպարով: Ու եթե իշխանությունների խելքին փչի Հանրապետության հրապարակում այսօր քսաներեք ոչխար զոհաբերել, ամբոխի էյֆորիան ոչնչով չի զիջի քսաներեք տարի առաջվա համազգային ցնծությանը: Հաց և զվարճանք: Ահա և վերջացավ անկախությունը՝ առանց սկսվելու:, առանց ըմբռնելու, որ իրական անկախությունը երգուպար չէ, ոչ էլ զոհաբերումի մեկանգամյա ծես: Հետո պիտի հասկանայինք, որ ճշմարիտ հավատի ու ինքնազոհաբերման փշոտ ճանապարհ ունենք անցնելու՝ իշխանավորից մինչև մենք: Չանցանք: Հավատն էր պակաս, ինքնազոհաբերվել էլ ոչ մեկը չէր ուզում: Հիմա ունենք այն, ինչ ունենք՝ Անկախության օր՝ առանց անկախության: Բայց՝ նորից երգուպարով: Ու եթե իշխանությունների խելքին փչի Հանրապետության հրապարակում այսօր քսաներեք ոչխար զոհաբերել, ամբոխի էյֆորիան ոչնչով չի զիջի քսաներեք տարի առաջվա համազգային ցնծությանը: Հաց և զվարճանք: Ահա և վերջացավ անկախությունը՝ առանց սկսվելու:

Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ