Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ըստ եռյակի ներկայացուցիչների՝ 12 կետերը չեն կատարվել

Ըստ եռյակի ներկայացուցիչների՝ 12 կետերը չեն կատարվել
05.10.2014 | 13:26

Եռյակի ներկայացուցիչները միակարծիք են` իրենց առաջադրած 12 կետերին կառավարությունը լուծում չի տվել՝ չնայած պաշտոնական արձագանքին: Tert.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասել է, որ իրենք ունեն իրենց վերլուծությունը, ըստ որի՝ կառավարությունն իրենց պահանջները չի կատարել։ «Մենք վերլուծել ենք և ունենք փաստաթուղթ կատարողականի վերաբերյալ. նշված կետերը չեն լուծվել»,- ասաց նա՝ մասնավորապես նկատի ունենալով կառավարության պնդումները, թե կոնկրետ «կուտակայինի» և «կարմիր գծերի» խնդրին կառավարությունը լուծում է տվել:
Ինչ վերաբերում է կառավարության՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընդդիմությանը լիազորություններ տալու պահանջին ի պատասխան՝ նշվածին, որ այդ հարցերը պետք է քննարկել սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, որին պետք է մասնակցի նաև քառյակը, Արամ Մանուկյանը պնդեց, որ իրենք ընդհանրապես որևէ բովանդակային քննարկման չեն մասնակցելու: «Եթե մի պրոցես մենք չենք ընդունում, ո՞նց կարող ենք այդ պրոցեսի բովանդակային քննարկմանը մասնակցել»,- հակադարձեց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան ՈՒրիխանյանը ևս կարծում է, որ 12 պահանջները չեն բավարարվել: «Իսկ թե ինչ բացատրություն է տալիս կառավարությունը, ես լսում եմ ամեն օր: Այդ իմաստով եմ ասում, կետ առ կետ բոլոր բացատրությունները մենք լսում ենք հանձնաժողովի նիստերին, լիագումար նիստերին, բնականաբար, տեղյակ եմ, բայց դրանք չեն բավարարվել և, բնականաբար, դառնալու են հանրային պահանջի առարկա»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ