«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Վայ,մամա ջան» կամ՝ Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ

«Վայ,մամա ջան» կամ՝ Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ
10.10.2014 | 12:48

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ նա մոտ օրերս առաջադրելու է իր թեկնածությունը որպես նախագահ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախ արձագանքել է «Վայ, մամա ջան» բացականչելով, ապա մանրամասնել, որ մտքում չորս-հինգ թեկնածու ունի նոր նախագահի ընտրության համար, որոնք արժանապատիվ մարդիկ են և կարող են զարգացման ուղու վրա դնել երկիրը և խնդիրները կարգավորել։
«Բայց եթե իմ քաղաքական գործընկերները և հանրությունը նրանցից որևիցե մեկի թեկնածությունը կառաջադրի, ուրեմն՝ ես պատրաստ եմ նրան պաշտպանելու, նրա կողքը կանգնելու: Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ իմ կարիքը կա այդ ծանր, դժվար պահին, ու իմ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն, ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ»,- հայտարարեց ԲՀԿ-ի առաջնորդը։
Թոմաս Բախի զարմացած հայացքի տակ Գագիկ Ծառուկյանը շարադրել է իր նախագահական ծրագիրը. «Անմիջապես կարող եմ ասել՝ մի քանի ամսվա ընթացքում կարևորագույն խնդիրները լուծումներ կունենան, պետությունը կդրվի ճիշտ ուղու վրա, ճիշտ հիմքերի վրա։ ՈՒ դա ոչ թե միայն խոսքերով, այլ, որ մարդիկ՝ բոլոր ոլորտների, դա կզգան՝ իրենց առօրյայում, իրենց ապրելակերպում և իրենց գործունեության մեջ։ Եվ կարող եմ մի բան էլ ասել, որ այդ ժամանակ չի լինի միանձնյա որոշում կամ մի կուսակցության որոշում՝ բոլոր կուսակցություններում կան շատ խելացի, բանիմաց մարդիկ»:
Խորհրդարանի ոչիշխանական ուժերի քառյակը, հետո եռյակը երբևէ չեն քննարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը՝ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: «Մեր ամբողջ այս համագործակցության ընթացքում երբևէ այդպիսի հարց չենք քննարկել: Այդպիսի հարց քառյակում կամ եռյակում բացարձակապես երբևէ չի քննարկվել»,- ասել է նա:
Արամ Մանուկյանը հաստատել է, որ մարզային հանրահավաքներով պատրաստվում են արտահերթ ընտրությունների. «Վիճակը այնքան լարված է, ցուցանիշները այնքան տագնապեցնող են, արտագաղթը այնքան ահագնացող է, որ շատ լուրջ մարտահրավերներ կան Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող, և քաղաքական ուժերը հենց այդ ելման կետից է, որ այս գործընթացն են սկսել»:

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ