Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մենք կհաղթենք սկուդետոյում»

«Մենք կհաղթենք սկուդետոյում»
10.10.2014 | 13:34

Ֆուտբոլային աշխարհում շարունակվում են Իտալիայի առաջնության վերջին տուրի «Յուվենտուս»-«Ռոմա» հանդիպման աշխույժ քննարկումները, հանդիպում, որը, ինչպես տեղեկացրել ենք, ավարտվել է ծեր սինյորայի հաղթանակով` 3:2 հաշվով, ու հարցը բնավ էլ միայն մրցավարական կոպիտ վրիպումները չեն: Բանն այն է, որ, ի դեմս «Ռոմայի», իտալական ֆուտբոլում հայտնվել է ակումբ, որը կարող է վերջ տալ վերջին երեք տարում «Յուվենտուսի» հեգեմոնիային, դառնալ ոսկե մեդալների ռեալ հավակնորդ: «Յուվենտուսից» կրած պարտությանը ահա թե մասնավորապես ինչպես է արձագանքել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան. «Կյանքումս ես երբեք առիթ չեմ ունեցել առնչվելու նմանօրինակ մրցավարության հետ, սակայն ես հիմա վստահ եմ, որ մենք կհաղթենք սկուդետոյում: Մենք կշարունակենք աշխատել այնպես, ինչպես կարող ենք ու ցույց կտանք, որ կարող ենք «Յուվենտուսին» շրջանցել»:
Ավելորդ չհամարենք հիշեցնել, որ այդ հանդիպումից առաջ մրցակիցները հինգ խաղից հետո ունեին հինգական հաղթանակ ու որ հանդիպման ընթացքում նշանակվել է երեք տասնմեկմետրանոց, որից երկուսը` հօգուտ ծեր սինյորայի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ