Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը
18.10.2014 | 13:40

Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ անկախության 23-րդ տարում Հայաստանի Հանրապետության անունից գործող իշխանությունները արեցին մի քայլ, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը՝ սահմանափակելով արտաքին քաղաքական որոշումների ընդունման շրջանակները, փակուղու դատապարտում տնտեսության զարգացումը՝ կասեցնելով ինքնուրույն ֆինանսատնտեսական որոշումների ընդունումը: Անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ իշխանությունները չկարողացան պատասխանել պարզ հարցին՝ ո՞րն է ՄՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունը՝ ելնելով ԵԱՏՄ անդամների հետ Հայաստանի ընդհանուր սահման չունենալու աշխարհագրական փաստից և ՀՀ-ի աշխարհաքաղաքական դիրքից: Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը Հայաստանի Հանրապետության համար բացահայտորեն չի ապահովում նաև պետության անվտանգությունը, ՀԱՊԿ անդամների հրապարակային և իրական շահերի տարբերությունների մեջ անցած ամառ համոզվելու հնարավորություն ունեցանք բոլորս: Հայաստանի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Ազգային բանակն է: Գործող իշխանությունների այս քայլի պատճառով բացահայտորեն վտանգվում են նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ հաղորդակցության հնարավորությունները: Անկախության 23-րդ տարում պետականության դեմ արված այս քայլը «Հանրապետություն» կուսակցությունը համարում է ոչ միայն սխալ, այլև գործող Սահմանադրությանը հակասող: Մենք համոզված ենք, որ ՀՀ Ազգային ժողովը ոչ միայն իշխանության, այլև ոչիշխանության ձեռամբ խորհրդարանում արագորեն վավերացնելու է ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համաձայնագիրը: Մենք կոչ չենք անում ԱԺ պատգամավորներին համաձայնագիրը չվավերացնել, որովհետև միանգամայն համոզված ենք, որ պետության ու ժողովրդի իրական շահերի դեմ ուղղված ցանկացած համաձայնագիր չի կարող երկար կյանք ունենալ: «Հանրապետություն» կուսակցությունը վստահ է, որ ժողովրդավարական Հայաստանի իշխանության առաջին քայլերը ուղղվելու են Սահմանադրության գերակայության վերականգնմանը, հետևաբար բազում համաձայնագրերի ու պայմանագրերի վերանայմանն ու չեղյալ հայտարարելուն, այդ թվում` ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության: «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ դեմ է եղել և դեմ է Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Մաքսային և Եվրասիական տնտեսական միություններին: Մենք չենք կարող ու իրավունք չունենք ընտրել դեպի անցյալ տանող ճանապարհը, մենք պարտավոր ենք առաջ նայել:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ