Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեկը կորցրեց, մյուսը պահպանեց

Մեկը կորցրեց, մյուսը պահպանեց
21.10.2014 | 12:50

Հանգստյան օրերը պրոֆեսիոնալ բռնցքամարտում նշանավորվեցին սուպերչեմպիոնության համար երկու մարտով: Առաջինում մրցել են կիսաթեթև քաշը ներկայացնող Նոնիտո Դոնեյրն (Ֆիլիպիններ) ու Նիկոլաս ՈՒոլթերսը (Ճամայկա), ովքեր հայ մարզասերին ծանոթ են Վիկ Դարչինյանի հետ մարտերով: Եթե մարզասերին առաջինի անունը շատ բան է ասում (ֆիլիպինցին յոթ տարի աշխարհի չեմպիոն է, երկու տարի առաջ լավագույնն էր բոլոր քաշային կարգերի մեջ), ապա վերջինս իր չեմպիոնական հավակնությունները սկսել է ցույց տալ լոկ այս տարվանից: Ինչևէ: Մարտը շարունակվել է ընդամենը հինգ ռաունդ ու ավարտվել նոկաուտով, Դոնեյրի պարտությամբ: Հետաքրքրական է, որ հանդիպումից առաջ էլ գրավառուները նախապատվությունը տալիս էին ոչ թե աշխարհի սուպերչեմպիոնին, այլ հավակնորդին:
Մյուս հանդիպումը նույնպես կայացել է WBA վարկածի շրջանակներում: Միջինքաշային կարգում սուպերչեմպիոն Գենադի Գոլովկինի մրցակիցն է եղել Մեքսիկան ներկայացնող Անտոնիո Ռուբիոն, ով արդեն երկրորդ ռաունդում պարտություն է կրել Ղազախստանը ներկայացնող բռնցքամարտիկի կործանիչ հարվածից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ