Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սպասում ենք արժանավայել մասնակցություն

Սպասում ենք արժանավայել մասնակցություն
24.10.2014 | 13:03

Նոյեմբերի չորսից Ղազախստանում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Հաշվի առնելով այն, որ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ առաջնությունը վարկանիշային է, մեր ընտրանիները մրցավայր են մեկնել վաղօրոք՝ փորձելով առավելագույնս հարմարվել մրցումային պայմաններին: Տղամարդկանց ընտրանին մրցելու է վեց քաշային կարգում՝ երկուական մարզիկով ներկայացված լինելով երկուսում: Առաջինը մրցահարթակ կելնի Սմբատ Մարգարյանը (56 կգ): Հետագա օրերին նրան կհաջորդեն Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Հակոբ Մկրտչյանն ու Արա Խաչատրյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), գերծանրքաշայիններ Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Կանանց ընտրանու մեջ են Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանն ու Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):

Մեր հավաքականները ներկայացնում են փորձի ու երիտասարդության յուրօրինակ համադրություն: Վետերանների կողքին են երիտասարդները: Մասնավորապես հետաքրքրությամբ է սպասվում աշխարհի պատանիների չեմպիոն, աշխարհի ու պատանեկան օլիմպիական խաղերի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանի մրցելույթը, էլ չենք խոսում Ռուբեն Ալեքսանյանի մասին, ով կարող է հաճելիորեն զարմացնել իր ելույթով, եթե լինի լավ մարզավիճակում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ