Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մորիկոնեի ստեղծագործությունները հնչելու են «Արտ սինեմա անսամբլ»-ի կատարմամբ

Մորիկոնեի ստեղծագործությունները հնչելու են  «Արտ սինեմա անսամբլ»-ի կատարմամբ
17.11.2014 | 15:04

Հայաստանում առաջին անգամ կհնչի աշխարհահռչակ իտալացի կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր Էնիո Մորիկոնեի երաժշտությունը: Համերգը կազմակերպում է Օպերայի աջակցման հիմնադրամը` «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակում: Օպերային թատրոնից «Իրատես de facto»-ին տեղեկացրին, որ Մորիկոնեի երաժշտության երեկոն է, բայց կոմպոզիտորն ինքը Հայաստան չի գալու: Ստեղծագործությունները հնչելու են «Արտ սինեմա անսամբլ»-ի կատարմամբ: «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակում մոտ 40 նմանատիպ համերգ է կազմակերպվել: Մեզ տեղեկացրին, որ առաջիկա համերգը կկայանա դեկտեմբերի 2-ին, կնվիրվի Ռոբերտ Ամիրխանյանի 75-ամյակին: Համերգին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև կոմպոզիտորը:

Մորրիկոնեի երաժշտության երեկոն կկայանա Օպերային թատրոնի Հանդիսությունների սրահում դեկտեմբերի 6-ին` ժամը 19:00:
Ըստ լուրերի` Մորիկոնեն, բժիշկների խորհրդով, դադարեցրել է համերգային շրջագայությունները և դիրիժորությունը: Կոմպոզիտորական գործունեությունը, սակայն, շարունակում է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ