Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իշխանությունն «ապահովագրվում» է

Իշխանությունն  «ապահովագրվում» է
18.11.2014 | 00:20

Որքան էլ իշխանության ներկայացուցիչներն արտաքուստ հանգիստ հայտարարեն, թե այս ընդդիմությունից ոչ մի վտանգ չեն սպասում, իրականությունն այլ բանի մասին է խոսում: «Բուրգն» ինքնակազմակերպվում և արմատական քայլեր է անում սովորաբար այն ժամանակ, երբ իշխանությունը կորցնելու վտանգ է զգում, իսկ վերնախավի ամենազարգացած «զգայարանը», թերևս, վտանգի զգացողությունն է:
Կառավարության վերջին կառուցվածքային փոփոխությունները, պաշտոնյաների ազատում-նշանակումները փաստում են, որ իշխանական էլիտան որոշակի անհանգստություն ունի այս շարժման առնչությամբ: ՈՒշագրավ է, որ ոչ թե հարթակում կանգնածներն են վտանգի «քամին տատանում», այլ նրանց թիկունքում կանգնած որոշ ուժեր:
Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, եթե դրսի «ուղեգրով» ներսում ոտքի ելնեն ստվերային գործիչները: Այս ոչ ցանկալի հեռանկարից խուսափելու համար իշխանություններն օր առաջ են փորձում իրենց ապահովագրել:
Ի դեպ, երեկ ԱԺ-ն ձայների 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ