Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Մովսես Հակոբյան. «Շփման գծում իրադրությունը վերահսկելի է»

Մովսես Հակոբյան. «Շփման գծում իրադրությունը վերահսկելի է»
22.11.2014 | 22:31

Հայկական զինուժի վերջին գործողություններից և խոցված ուղղաթիռի անդամների դուրսբերումից հետո իրադրությունը շփման գծում վերահսկելի է՝ ասել է ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով՝ անձնակազմի զոհերի աճյուններն արդեն փոխանցվել են հարազատներին, հուղարկավորության կարգի մանրամասները ճշտվում են:

Դիտվել է՝ 2770

Մեկնաբանություններ