Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օբաման է որոշելու` ով Հայաստանում նախագահ դառնա

Օբաման է որոշելու` ով Հայաստանում նախագահ դառնա
28.11.2014 | 18:21

Այսօր քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանն ուշագրավ հայտարարություն է արել` նշելով, որ Հայաստանում քաղաքական ընտրանու 90 %-ը սպասարկում է ԱՄՆ-ի շահերը, իսկ 10 %-ը՝ Ռուսաստանի:

Այլ խոսքով` մեզանում պետք է արևմտամետներն ավելի շատ լինեն, քան ռուսամետները, սակայն, հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, հակառակ իրականությանն ենք բախվում: Իր տեսակետը Մանուչարյանը բացատրել է օրինակով. «Մոտ երկու տարի առաջ Հայաստանում երկու քրեական գործ էր հարուցվել՝ մեկը՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ՝ սեփական հիմնադրամի փողերը ծախսելու համար, մյուսը՝ Հմայակ Հովհանիսյանի՝ մի կնոջ քաշքշելու համար: Անցավ ժամանակ, Օսկանյանին այցելեցին քսան դեսպաններ ու գործը կարճվեց, Հմայակին գիշերվա մթին այցելում էր Ռուսաստանի դեսպանը, բայց Հմայակի գործը շարունակվեց, ու նա շատ բան կորցրեց»:
Քաղաքական գործչի օրինակից կարելի է ասել, որ Հայաստանում, այսպես ասած, «հարց լուծողը» ԱՄՆ-ն է, իսկ մերոնք էլ օրումեջ պիտի Սպիտակ տան «տիրոջը» հաճոյանան այս կամ այն քաղաքական զարգացման մեջ իրենց դերակատարումը ճշտելու համար: Ավելին, ըստ Մանուչարյանի, պարզվում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն է ընտրել ԱՄՆ-ի պահանջով: «Հայաստանի ողջ պետական համակարգը դարձրել է այսօր ամերիկյան: Եթե ԱՄՆ-ը թույլ չտար, որ Հայաստանը գնար ԵԱՏՄ, ապա Ռուսաստանը իր մարդկանց այստեղ կակտիվացներ ու ամերիկյան բուրգը կփլվեր: ԱՄՆ-ը չի ուզում բուրգը փլվի, դրա համար թույլ տվեցին, որ մերոնք ստորագրեն համաձայնագիրը»:
Մնում է զարմանալ, թե ինչո՞ւ նախագահ դառնալու համար Ռուսաստանի «դաբրոյին» են սպասում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ