Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քանի րոպեում է Գալուստ Սահակյանը կարդում ԱԺ կանոնակարգը

Քանի րոպեում է Գալուստ Սահակյանը կարդում ԱԺ կանոնակարգը
01.12.2014 | 14:22

ԱԺ-ի արտահերթ նիստում ՀՀԿ-ն չկարողացավ կառավարության երկու նախագծերն ընդունել: Հերթական քառօրյայում դրանց քվեարկությունները ևս ներառված են: Սա հարուցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դժգոհությունը: «Ինչ-որ պահից հասկանալով, որ չեք կարող ապահովել քվեարկությունների դրական ընթացքը, դադարեցրիք այն: Անգամ արտահերթ նիստում չկարողացաք օրենքները դակելու նպատակին հասնել: Հիմա կանոնակարգի խախտմամբ այդ օրենքները բերել եք և կազմակերպում եք դրանց քվեարկությունը: Կարո՞ղ եք բացատրել՝ ի՞նչ մեխանիզմով»,-նշեց պատգամավորը՝ անընդունելի համարելով արտահերթ նիստերի այն քաղաքականությունը, որով ԱԺ-ն պարզապես «դակիչի» դեր է ստանձնում:

Գալուստ Սահակյանը «բացատրեց». «Չեմ պատրաստվում բացատրել, քանի որ ինձ համար պետք է 20 րոպե, Ձեզ համար՝ 20 օր հատկացնել ու կանոնակարգ օրենքը լավ ընթերցել: Էն վերաբերմունքը, որ Դուք ունեք, ամեն տեղ ինչ-որ մի վատ բան գտնեք, ներկայացնեք, մտածելով, որ հասարակությունը լսում է: Կանոնակարգի ոչ մի խախտում չկա»: Զուրաբյանն արձագանքեց ու նկատեց, որ Գալուստ Սահակյանը ոչ մի հոդված չմատնանշեց, որը թույլ է տալիս նման քվեարկություն կազմակերպել: «Ձեր ելույթից ես հասկացա, որ Դուք շատ հաճախ կամ քսան տարի կարդում եք կանոնակարգ-օրենք: Ձեզ համար դժվար չէր լինի կարդալ այդ հոդվածը»,-հեգնեց Զուրաբյանը: ԱԺ նախագահի սխալն ուղղեց փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ կարդալով համապատասխան հոդվածը:
Այնուհետև Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցությունը «տարած-հետ բերած» նախագծերի քվեարկությանը չի մասնակցելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ