Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գործարարները դիմելու են վարչապետին

Գործարարները դիմելու են վարչապետին
05.12.2014 | 00:49

Դոլարի արժեզրկմանը զուգահեռ մեծացել է նաև հայ գործարարների զայրույթը: Նրանք բավականին կորուստներ են արձանագրելու փոխարժեքի տատանման պատճառով: Այս օրերին շատերը սպասում են, թե դոլարը, ի վերջո, որ նշաձողի վրա կկանգնի, ու ինչ քայլերի պիտի դիմեն: Սակայն մինչ այդ, մեր տեղեկություններով, որոշ գործարարներ փորձում են անձամբ հանդիպել վարչապետին, իրենց անհանգստությունները հայտնել, հասկանալ՝ ինչքան է տևելու այս վիճակը, միաժամանակ ակնկալելով, որ կառավարությունը համարժեք քայլեր կձեռնարկի, իրենք էլ քիչ կորուստներ կունենան:
Սակայն մինչ այդ, թերևս, ճիշտ կլիներ, որ գործարարներն իրավիճակի վերլուծություն կատարեին ու հասկանային, որ, ի թիվս այլ գործոնների, այս վիճակը պայմանավորված է նաև ռուբլու արժեզրկմամբ, Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների նվազմամբ: Եթե մի փոքր էլ հեռու գնային, կհասկանային, որ անկախ Հայաստանում թալանվեցին ու ոչնչացվեցին գրեթե բոլոր գործարաններն ու արտադրական ձեռնարկությունները, ու տնտեսություն ասվածը կորցրեց իր իրական նշանակությունը: Այսօր մնացել են հզոր արդյունաբերություն ունեցող երբեմնի Հայաստանի մասին հաճելի հիշողություններն ու ծառայություններ մատուցող ոլորտը: Պարզ չէ՞, որ այս պայմաններում դրսի ֆինանսական շուկայում երբ «քամի» է լինում, մեր «տնտեսությունը» շատ արագ սկսում է «ճոճվել»:
Զարմանալի է, որ այսքանից հետո գործարարները դեռ «սիրտ ունեն» վարչապետին դիմելու և կոնկրետ բացատրություններ խնդրելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ