Հոկեյի ռուսական «Սիբիր» ակումբի ֆինն դարպասապահ Միկկո Կոսկինենը ռուսական ռուբլու կուրսի տատանումների պատճառով հրաժարվում է թիմի խաղերին մասնակցելուց: Առաջին անգամ այդ բանը նա արել է Ռիգայում՝ հրաժարվելով տեղի «Դինամոյի» հետ խաղին մասնակցելուց: Երկրորդը կարող էր լինել «Ատլանտի» հետ մրցակցությունում, սակայն մարզիչներին հաջողվեց համոզել հոկեյիստին: Հիմա արդեն դեկտեմբերի ութին նշանակված հանդիպումն է, ու հոկեյիստը, երկու ոտքը մի կոշիկի մեջ խրած, հրաժարվում է սահադաշտ դուրս գալուց: Պատճառը ռուբլու կուրսի տատանումների պատճառով մարզիկի զգալիորեն նվազած աշխատավարձն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ