Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լևոն Զուրաբյանը պատերազմ է հայտարարում ցանկապատին

Լևոն Զուրաբյանը պատերազմ է հայտարարում ցանկապատին
06.12.2014 | 18:19

«Հարգում եմ հավաքվածների քաղաքացիական կեցվածքը, համոզմունքն ու հավատը: Ավելին, ես համարում եմ, որ այն մարդիկ, ովքեր իսկապես մտածում են, որ անկախության կորուստ է ԱՏՄ-ին անդամակցումը և չեն եկել ցույցի, իրենք են իսկական դավաճանները, եթե չեն եկել ԱԺ չափառները ջարդելու»:

«Եթե ես հավատայի, որ անկախության կորուստ է, ես կգայի կջարդեի, թույլ չէի տա, որ նման որոշում կայացվեր: Այն 15 հոգին, որ հավաքվել էին, ազնվագույն մարդիկ են, որ հավատում են և եկել են դրա դեմ պայքարելու, իսկ ով հավատում է, որ եղել է անկախության կորուստ և չի եկել ԱԺ-ն փշրելու, ջարդելու, այդ մարդիկ դավաճաններ են»՝ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ