Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քաղաքապետարանը բյուջեն անխնա վատնում է

Քաղաքապետարանը բյուջեն անխնա վատնում է
12.12.2014 | 01:05

Երևանի քաղաքապետարանը կամ շատ հարուստ է, կամ չափազանց անկազմակերպ: Քանի որ առաջին տարբերակը քիչ հավանական է, ուրեմն քաղաքային իշխանությունները մայրաքաղաքի աշխատանքները ճիշտ կազմակերպելու խնդիր հաստատ ունեն: Խոսքը քաղաքի արտաքին լուսավորության մասին է:
Հաճախ ենք ականատես լինում, թե ցերեկային ժամերին ինչպես են Երևանի տարբեր փողոցներում լույսերը վառվում: ՈՒ սա ոչ թե մեկ կամ երկու ժամ է տևում, այլ մինչև երեկո, երբ վերստին լույսերը միացնելու անհրաժեշտություն կա: Ի դեպ, սա մեկ-երկու փողոցի խնդիր չէ, այս «վիճակում» են շատերը: Մշտապես «լուսավորված» է նաև Ավետ Ավետիսյան փողոցը, շաբաթվա մեջ նվազագույնը երկու օր այս փողոցը լուսավորվում է նաև ցերեկային ժամերին: Իհարկե, չինովնիկների գրպանից չի տրվում այդ վատնված էներգիայի վարձը, դա ընկնում է պետբյուջեի վտիտ «ուսերին», բայց հնարավոր է, չէ՞, գոնե մի փոքր ուշադիր լինել ու անխնա չվատնել պետության խղճուկ գանձարանի միջոցները: Հետո էլ ամեն առիթով տարբեր տրամաչափի «իշխանիկներ» թանկացումներին «դիմակայելու» համար խորհուրդ են տալիս «խնայողությամբ» զբաղվել, մինչդեռ իրենք «ցորեն գողացող մկան նման» քամուն են տալիս «երկիրը երկիր դարձնող» միջոցները:
Անցնելով պաշտոնական տվյալներին, փաստենք, որ տասից ավելի կետերով Երևանի քաղաքապետարանը հանրությանը բացատրում է, թե ինչ է արվում լուսավորության ցանցի պահպանման և շահագործման աշխատանքները տեխնիկապես ապահովելու, կամ, ինչպես իրենք են ասում՝ «արտաքին լուսավորության սարքերը և սարքավորումները տեխնիկապես սարքին վիճակում պահելու, պահպանելու, ժամանակին (կենտրոնացված միացում) անջատումը ապահովելու, էլէներգիայի և ցանցի շահագործման համար հատկացված միջոցներն արդյունավետ օգտագործելու, մեքենասարքավորումները սարքին վիճակում պահելու համար»: Սակայն փաստն այն է, որ իրականում բարձիթողի վիճակում է քաղաքային տնտեսության այս հատվածի արդյունավետ աշխատանքը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ