Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հակառակորդը կիրառել է ականանետներ

Հակառակորդը կիրառել է ականանետներ
04.01.2015 | 16:44

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, Սև նետ, Իստիգլալ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60 մմ ականանետներ (7 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (14 արկ): Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Դիտվել է՝ 3007

Մեկնաբանություններ