Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ժառանգությունը» անաչառ ու թափանցիկ քննություն է ակնկալում

«Ժառանգությունը» անաչառ ու թափանցիկ քննություն է ակնկալում
14.01.2015 | 12:53

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ իր վրդովմունքը հայտնելով Գյումրիում կատարված դաժան բռնարարքի կապակցությամբ, որին զոհ գնացին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները:
Կուսակցությունը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ իրականացնել անաչառ, ամբողջական ու բազմակողմանի քննություն և խիստ պատասխանատվության ենթարկել ոճրագործությանն առնչվող բոլոր անձանց: «Ժառանգությունը» ակնկալում է այս դեպքի հետ կապված առավելագույն թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն:
Կուսակցությունը Հայաստանի գործող իշխանություններին հորդորում է իրենց ռուսաստանցի գործընկերների հետ սահմանել իրավապայմանագրային այնպիսի հարաբերություններ ու 102-րդ ռուսական ռազմահենակետի ներքին կանոնակարգ, որոնք այսուհետ կերաշխավորեն նման սոսկալի միջադեպերի բացառումը:
«Ժառանգությունը» ծանր կորստի կապակցությամբ խորապես ցավակցում է Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մերձավորներին` հայտնելով իր զորակցությունն ու փայփայելով ընտանիքի միակ ողջ մնացած անդամի՝ 6-ամսյա Սերյոժայի շուտափույթ ապաքինման հույսը»,- ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ