Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լինել մի քիչ էլ ուզբեկ

Լինել մի քիչ էլ ուզբեկ
20.01.2015 | 13:26

Ասիայի գավաթի խաղարկության խմբային երրորդ հանդիպումում 3:1 հաշվով հաղթելով Սաուդյան Արաբիայի ընտրանուն` ՈՒզբեկստանի հավաքականը դուրս եկավ մեկ քառորդ եզրափակիչ փուլ, ինչը նշանակում է արդեն իսկ լինել լավագույն ութնյակի կազմում: Այ թե ինչ է նշանակում, երբ մարդիկ իրապես լծված են իրենց գործին, ոչ թե զբաղված են ջուրծեծոցիով, ինչպես տխրորեն քաջածանոթ ոմանք, ովքեր բարձրագոչ հայտարարությունների ու ստրկամիտ լրատվամիջոցների գործուն մասնակցությամբ, ֆուտբոլ կայացնելու կամ փրկելու անվան տակ, իրականում զբաղված են սեփական անձի բացառիկության գովազդմամբ, անձնական բիզնեսը կայացնելով: Հիշեցնենք, որ Խորհրդային Միության տարիներին ուզբեկներն ունեցել են լավ որակի ֆուտբոլ, բայց ոչ այնքան լավ, որ հայկական դպրոցը նրա կողքին աղքատ բարեկամի կարգավիճակ ունենար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ