Եվրոպայի առաջնության ընտրական փուլին գերազանց մասնակցություն է ունեցել ֆուտզալի Հայաստանի ընտրանին` Ֆ խմբում գրավելով առաջին տեղը: Այժմ մեր տղաներին սպասում է ընտրական հաջորդ փուլը, որտեղ մրցելու են Հորվաթիայի, Թուրքիայի ու Սլովակիայի ընտրանիների հետ: Այս նոր փուլի հանդիպումները կայանալու են մարտի 17-22-ին: Ցանկանք նույնքան հաջող մասնակցություն, որքան Շվեդիայում էր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ