Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այսքան կորուստը չափազանց շատ է

Այսքան կորուստը չափազանց շատ է
20.01.2015 | 21:41

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը, հիմա էլ փոքրիկ Սերյոժայի մահը «սիրտ» չեն թողել մեկ այլ վտանգի մասին մտածելու: Ողջ հանրությունը սգում է, որպես մխիթարանք` ակնկալելով արդար դատավճիռ:

Պրեմյակովակերպ է նաև դրսի թշնամին, նույնքան ու ավելի մեծ ոճրագործ, որն այս օրերին ավելի դաժան է գործում, թշնամուն «վայել» գործելաոճով: Մինչ մի ողջ ժողովուրդ, ցավի ու վշտի տակ կքած, փորձում է ելքեր գտնել, աշխարհի անհաղորդ աչքի առաջ ալիևյան ստորությունները նոր «կերպարանք» են ստանում:
Օգտվելով ներքաղաքական լարված վիճակից, Ադրբեջանը կրկնապատկել է լարվածությունը սահմանին ու դիվերսիոն գործողությունները` անպետքի նման մշտապես դուրս շպրտվելով: Ցավոք, մենք դրա պատճառով զոհեր ենք ունենում: Տարեսկզբից արդեն քանի-քանի ընտանիքի ճրագ հանգավ ու... այսպես մինչև ե՞րբ:
Չհայտարարված պատերազմի այս օրերին այսքան կորուստը չափազանց շատ է: Իրավիճակի հանգուցալուծումը օր օրի դառնում է հրամայական: Էլի հո՞ւյս ունենք, թե այ, հիմա աշխարհի մեծերը կնեղեն Ալիև գազանին, ու նա կխելոքանա: Բնականաբար, ոչ մի ակնկալիք չկա, որ Մինսկի խումբը կամ Արևմուտքն ու Արևելքը մեզ պիտի այս հարցում օգնեն: Եթե ցանկանային, արդեն արել էին: Այնպես որ, էլի հույսը մեզ վրա պիտի դնենք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ