Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ադրբեջանում ցուցարարները այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի և Հայաստանի դրոշները

Ադրբեջանում ցուցարարները այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի և Հայաստանի դրոշները
22.01.2015 | 00:07

Ադրբեջանի Նարդարան ավանում անցկացվել է բողոքի ակցիա ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման: Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, իմամ Հուսեյնի անվան հրապարակում ակցիայի մասնակիցները այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի և Հայաստանի դրոշները:
Նրանք դատապարտել են «խաչակրաց արշավանքը իսլամի դեմ», հակաարևմտյան կարգախոսներ են վանկարկել:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ