Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հաղթեցին Գրիգորյանն ու Գաբոյանը

Հաղթեցին Գրիգորյանն ու Գաբոյանը
23.01.2015 | 13:19

Երևանում, աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը, ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց յոթանասունհինգերորդ ու կանանց յոթանասուներորդ առաջնությունները: Տղամարդկանց մրցությունում հաղթողի դափնին բաժին է հասել վեց միավոր վաստակած տասնիննամյա գրոսմայստեր Կարեն Գրիգորյանին: Հինգուկես միավորով երկրորդն է ճանաչվել Արման Միքայելյանը, ով վերջին տուրում զիջեց Հովհաննես Գաբուզյանին ու ձեռքից բաց թողեց չեմպիոն դառնալու հնարավորությունը: Հինգ միավորով երրորդն է Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կարեն Գրիգորյանը համալրելու է շախմատի Հայաստանի ընտրանին:

Կանանց մրցավեճում լավագույնն է եղել Սուսաննա Գաբոյանը: Նրա ակտիվում է յոթ միավոր: Երկրորդը Մարիա Գևորգյանն է` վեցուկես միավորով, երրորդը` Աննա Հայրապետյանը` հինգուկես միավոր: Ի դեպ, մրցանակային եռյակը կազմածներից և ոչ մեկը ոչ միայն չի վրիպել վերջին տուրում, այլև ունեցել է հաղթական հանդիպում:

Ավելորդ չհամարենք նշել, որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնություններում իրենց չեն արդարացրել անցած տարվա չեմպիոնները: Այսպես, եթե Շուշաննա Սարգսյանն ի վերջո հանգրվանել է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում, ապա Տիգրան Քոթանջյանը եզրափակել է աղյուսակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ