Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ոչիշխանական քաղաքական ուժերի խորհրդաժողովի քարտուղարության տեղեկանքը

Ոչիշխանական քաղաքական ուժերի խորհրդաժողովի քարտուղարության տեղեկանքը
12.02.2015 | 11:44

Փետրվարի 5 -ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ոչիշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին
- 15 քաղաքական կուսակցության պատվիրակություն
- 83 հասարակական կազմակերպության պատվիրակություն
- 39 երիտասարդական կազմակերպություն, ուսանողական միություն, քաղաքացիական նախաձեռնություն
- Երկու տասնյակ փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
- Համաժողովրդական շարժման գրասենյակների պատասխանատուներ
Խորհրդաժողովի աշխատանքներն ընթացան երեք նիստով, որոնք հերթականությամբ նախագահում էին`
Հովհաննես Հովհաննիսյանը` Հայաստանի լիբերալ կուսակցություն
Ռուբիկ Հակոբյանը` ,Ժառանգությունե կուսակցություն
Լյուդմիլա Սարգսյանը` Վերակազմավորված ՍԴՀԿ
Ամփոփելով հնչած ելույթների և ստացված գրավոր առաջարկների ողջ փաթեթը՝ քարտուղարությունը համակարգել է դրանք հետևյալ խմբերում.
1. Խորհրդաժողովի մասնակիցներ խոր մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված տնտեսական ծանր վիճակի կապակցությամբ:
2. Խորհրդաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում Հայաստանում քաղաքական մենաշնորհի գոյությունը:
3. Արձանագրվում է, որ երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, որն ուղղակիորեն հարվածում է պետության անվտանգությանը:
4. Խորհրդաժողովը մտահոգություն է հայտնում ՀՀ և ԼՂՀ սահմաններին օրեցօր աճող լարվածության կապակցությամբ և Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշումների կապակցությամբ: Խորհրդաժողովի մասնակիցները համարում են, որ Հայաստանի տնտեսության աննախադեպ անկումը, ահագնացող արտագաղթը և երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն են Ադրբեջանին թույլատրել դրսևորել նման սանձարձակ պահվածք:
5. Խորհրդաժողովի մասնակիցները համակարծիք են, որ միայն տնտեսապես ուժեղ, առողջ հասարակական մթնոլորտում զարգացող Հայաստանը կարող է երաշխավորել ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը:
6. Խորհրդաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում կիսապատերազմական իրավիճակում, տնտեսական անկման պայմաններում երկրի կառավարման մոդելի փոփոխության թեմայով սահմանադրական հանրաքվեի անցկացումը: Խորհրդաժողովի մասնակիցները փաստում են, որ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ և խիստ վտանգավոր միջոցառում է:
7. Խորհրդաժողովում հնչել են առաջարկներ, որ եթե իշխանություններն այնուհանդերձ չլսեն հասարակության և քաղաքական ուժերի կարծիքը և գնան հանրաքվեի, վերջինիս անցկացման օրը պետք է հայտարարել ՈՉ-ի հանրաքվեի օր և սկսել շուրջօրյա համապետական ցույցեր` իշխանափոխության պահանջով:
8. Խորհրդաժողովը վերջին տարիներին Հայաստանի տնտեսության աննախադեպ տապալման պատճառ է համարում գործող իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ինչի արդյունքում ստեղծվել է գերկենտրոնացված տնտեսական համակարգ, որը սպասարկում է փոքրաթիվ անձանց և ընտանիքների բարեկեցությունը: Արդյունքում փակվել են հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ, հարյուր հազարավոր աշխատատեղեր:
9. Խորհրդաժողովի մասնակիցները վերահաստատում են, որ հայտնի 12 պահանջների չկատարումը իշխանությունների կողմից բացահայտ արհամարհանք է սեփական ժողովրդի հանդեպ և իրականությունից կտրված լինելու լավագույն ապացույց:
10. Խորհրդաժողովն ահազանգում է, որ արտագաղթի ծավալները և երկրում տիրող հուսալքության մթնոլորտը պահանջում են հրատապ լուծումներ:
11. Խորհրդաժողովը փաստում է, որ սփյուռքում ձևավորվում է հզոր շարժում՝ հաջակցություն համաժողովրդական շարժման և Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորման:
12. Խորհրդաժողովի մասնակիցները փաստում են, որ տասնյակ հազարավոր արտագաղթածներ պատրաստակամություն են հայտնում առաջին իսկ փոփոխությունների դեպքում իրենց ընտանիքներով վերադառնալ հայրենիք:
13. Խորհրդաժողովում հնչել են կարծիքներ, որ իշխանության մեջ կան պարկեշտ և իրավիճակով մտահոգ շրջանակներ, և որ չի կարելի համաժողովրդական պայքարի ընթացքում թույլ տալ անձնական թշնամանքի և ատելության միտումներ:
14. Խորհրդաժողովի առաջարկների փաթեթի հիման վրա կազմվել է հռչակագիր, որը կհրապարակվի առաջիկա օրերին՝ վերջնական ճշգրտումներից հետո:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ