Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչ է «շշնջացել» ՌԴ-ը ԲՀԿ-ի «ականջին»

Ինչ է «շշնջացել» ՌԴ-ը ԲՀԿ-ի «ականջին»
13.02.2015 | 16:02

Նորություն ասած չենք լինի, եթե վերստին հիշեցնենք, որ Հայաստանում նախագահ են դառնում միայն նրանք, ովքեր նախապես ունեն Ռուսաստանի վերնախավի «դաբրոն»: Ներքաղաքական այս թեժ «մարտում», երբ ՀՀԿ-ԲՀԿ ակտիվ «ռմբակոծումներ» են տեղի ունենում, տեղեկատվական դաշտն էլ զերծ չէ այս ամենից: Առավել ակտիվը համացանցն է:

Ոտքի են ելել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի «մոլի» երկրպագուներն ու «մարտեր առանց կանոնների»-ի սկզբունքով սոցցանցը ողողել հին ու նոր դեպքերով ու իրադարձություններով: Վերադառնալով ՌԴ «դաբրոյին», ուշագրավ մի տեղեկություն սկսեցին տարածել բհկամերձ լրատվամիջոցները: Պարզվում է, ՌԴ-ն աջակցում է Գագիկ Ծառուկյանին, որ նա նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնի: Սա իսկապես հետաքրքիր «տրյուկ» է ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում, սակայն ԲՀԿ-ի մոսկովյան աղբյուրները չեն նշում, թե Սերժ Սարգսյանի հրաժարականին կողմ ՌԴ ղեկավարությունը, ում է տեսնում որպես ապագա նախագահի թեկնածու: Այ, եթե սա էլ բացահայտ ասեին, կարելի էր հասկանալ, թե ՌԴ որ պաշտոնյան ում ականջին է նման «հաճելի հնչյուններ» շշնջացել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ