Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԲՀԿ-ականը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով

ԲՀԿ-ականը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով
17.02.2015 | 13:52

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ երեկ երեկոյան՝ ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արթուր Մամոյանին:
Ոստիկանությունից հայտնում են, որ վերջինս ձերբակալվել է ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Մ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼԵ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 4992

Մեկնաբանություններ