Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Էդ նախագիծն էնքան է բերել-տարել, վերջը մարդիկ ներվեր ունեն, չէ՞»

«Էդ նախագիծն էնքան է բերել-տարել, վերջը մարդիկ ներվեր ունեն, չէ՞»
24.02.2015 | 00:47

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագծին երեկ այնքան բուռն արձագանքեցին ՀՀԿ խմբակցության անդամները, որ բանը հասավ վիրավորանքներին: Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ եթե այդ նախագիծն ուղարկեին Րաֆֆի Հովհաննիսյանի պատմաբան հորը, նա միանգամից «երկու» կնշանակեր Փոստանջյանին: Մարգարիտ Եսայանն էլ հորդորեց գործընկերոջը. «Այդպես մի արա, Զառա»: Ավելի «օրիգինալ» էր պատմաբան Համլետ Հարությունյանը, ում Փոստանջյանի նախագիծը հիմք տվեց ասելու, որ «այդ աղջիկը քաղաքական օրգազմ է ապրում նման թերի նախագծեր խորհրդարանում շրջանառելով»: Հենց նրան էլ մի քանի հարց ուղղեցի:
-Պարոն Հարությունյան, շատ կոպիտ չարտահայտվեցի՞ք կին պատգամավորի հասցեին:
-Դա քաղաքականության մեջ ընդունված ֆրազ է: Առաջինը ես չեմ օգտագործել: Ես ընդհանրապես կոպիտ բառեր չեմ օգտագործում: Ասացի, որ դա քաղաքական օրգազմ է, քանի որ չունի համապատասխան բազա այդ նախագիծը ներկայացնելու համար: Էդ նախագիծն էնքան է բերել-տարել, վերջը մարդիկ ներվեր ունեն, չէ՞: Բացատրում եմ, ասում եմ՝ պատմաբան եմ ես: Էսօր բերել է մի թուղթ՝ Կարսի նահանգի մի կնոջ հիշողությունների թուղթ: Ասեմ, որ Կարսի նահանգում ցեղասպանություն չի եղել:
-Եթե այդքան բացատրել-հասկացրել եք, ինչո՞ւ է տիկին Փոստանջյանը պարբերաբար օրակարգ բերում այդ հարցը:
-Կարծում եմ, այս ամենի հետևում միայն Զարուհի Փոստանջյանը չի կանգնած, այլ ավելի լուրջ ուժեր:
-Ո՞Ւմ նկատի ունեք:
-Չեմ կարող ասել: Հասկանո՞ւմ եք, պարզագույն ճշմարտություն կա, այնտեղ գրված է՝ ճանաչել նաև այլ ազգերի ցեղասպանությունը, օրինակ, գնչուներին կոտորելը:
-Ինչո՞ւ է հատկապես եզդիների կոտորածը կարևորում պատգամավորը:
-Եզդիները Հայաստանում լուրջ համայնք ունեն, հարգում եմ նրանց, բայց պիտի նյութական բազա ունենալ՝ պնդելու համար, որ եզդիների նկատմամբ ցեղասպանություն է եղել: Հայոց ցեղասպանությունը որակազրկելու «լավագույն» միջոց չկա, քան դրան նաև այլ ազգերի դատը կպցնելը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

″繆鍋撳▍顓炲幗閳锋埃鎳囬埀顒侇嚒/1352197527">Սոցցանցային գրառումներ
Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ
Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք