Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀՀ ԴԱՀԿ ծառայության պատվիրակության հանդիպումը Սերբիայի Հանրապետության նախագահական նստավայրում

ՀՀ ԴԱՀԿ ծառայության պատվիրակության հանդիպումը Սերբիայի Հանրապետության նախագահական նստավայրում
25.02.2015 | 17:36

ՀՀ ԴԱՀԿ ծառայության պատվիրակության աշխատանքային այցի առաջին օրը կայացավ հանդիպում Սերբիայի Հանրապետության նախագահական նստավայրում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին և պատվիրակության անդամներին ընդունեց Սերբիայի Հանրապետության Նախագահի խորհրդական պարոն Օլիվեր Անտիչը:

Հանդիպման սկզբում ողջունելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին և պատվիրակության անդամներին` պարոն Անտիչն ընդգծեց, որ պատիվ ունի ընդունելու բարեկամական երկրից բարեկամական երկիր ժամանած պատվիրակությանը և կարևորեց երկու երկրների միջև տարբեր մակարդակներով փոխադարձ կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Նախագահի խորհրդականն անդրադարձ կատարեց նաև հարկադիր կատարման գործառույթի նշանակությանը յուրաքանչյուր երկրում արդարադատության պատշաճ իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն իր հերթին ներկայացրեց ՀՀ հարկադիր կատարման ծառայության գործառույթները, տեղը և դերը պետական մարմինների համակարգում, ինչպես նաև այլ պետությունների համապատասխան ծառայությունների հետ համագործակցության ներկայիս շրջանակները և զարգացման հեռանկարները:
Միհրան Պողոսյանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայությունը միջոցներ է ձեռնարկում համագործակցության համար իրավական հիմքերի ձևավորման ուղղությամբ, և տեղեկացրեց, որ սույն աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է նաև Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի հետ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում:
Սերբիայի Հանրապետության Նախագահի խորհրդականի խնդրանքով Միհրան Պողոսյանը մանրամասն ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախապատրաստական միջոցառումները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղեկացրեց, որ իր հերթին Ծառայությունը հրավերներ է ուղարկել շուրջ 35 երկրի հարկադիր կատարման համապատասխան ծառայությունների ղեկավարներին՝ սույն թվականի ապրիլի 26-ին այցելելու Հայաստան և Ծառայության հետ միասին հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ