Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հաշվում ենք ուրիշների փողերը

Հաշվում ենք ուրիշների փողերը
03.03.2015 | 12:47

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 2015 թվականի ցուցակը: Առաջինը Մայքրոսոֆթ ընկերության ղեկավար Բիլ Գեյթսն է, նրա կարողությունը գնահատվել է 79,2 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում հեռահաղորդակցության մագնատ մեքսիկացի Կառլոս Սլիմ Հելուն է, ունի 77,1 միլիարդ դոլար: Երրորդը ներդրող ՈՒորեն Բաֆետն է 72,7 միլիարդ դոլարով: Իսպանացի Ամանսիո Օրտեգան, որ զբաղվում է հագուստի արտադրությամբ, 64,5 միլիարդ դոլարի կարողություն ունի և 4-րդն է: 5-րդ տեղում 54,3 միլիարդ դոլարով Օրակլի ղեկավար Լարի Էլիսոնն է: Տասնյակում են նաև Չառլզ Կոխը (42,9 միլիարդ), Դեյվիդ Կոխը (42,9 միլիարդ), Քրիստի ՈՒոլթոնը (41,7 միլիարդ), Ջիմ ՈՒոլթոնը (40,6 միլիարդ), Լիլիան Բետանկուրը (40,1 միլիարդ): Ամենատարեց միլիարդատերն 99-ամյա Դեյվիդ Ռոկֆելլերն է` 3 միլիարդ դոլարով: Նա 603-րդն է: Քըրք Քըրքորյանն ունի 4,2 միլիարդ դոլար և 393-րդն է, տարեց միլիարդատերերի թվում նա 3-րդն է:
Ամենաերիտասարդ միլիարդատերը 24-ամյա Էվան Շպիգելն է՝ Snapchat լուսանկարների հավելվածի հիմնադիրը, ունի 1,5 միլիարդ դոլար:
Քըրք Քըրքորյանից բացի, ցուցակի մյուս հայ միլիարդատերերն են Սամվել Կարապետյանը (4 միլիարդ դոլար, 418-րդ հորիզոնական), Դանիլ Խաչատուրովը (1,6 միլիարդ, 1190-րդ հորիզոնական), Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) (9,4 միլիարդ 162-րդ հորիզոնական), Էդուարդ Էռնեկյանը (1,9 միլիարդ 1006-րդ հորիզոնական): Այս տարի Ֆորբսի միլիարդատերերի ցանկում ռեկորդային՝ 290 նոր անուն է հայտնվել, նրանց թվում` լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը: Նորաթուխ միլիարդատերերի 25 %-ը կամ 71 հոգի Չինաստանից է: 57 նոր միլիարդատեր ԱՄՆ-ից է, 28-ը՝ Հնդկաստանից: Ֆորբսն այս տարի աշխարհում 1826 միլիարդատեր է հաշվել, որոնք միասին ունեն 7,05 տրիլիոն դոլարի կարողություն: Միլիարդատերերից 46-ի տարիքը չի անցնում 40-ից:
2014 թվականի համեմատ ցուցակից դուրս է մնացել 138 միլիարդատեր, այդ թվում` ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նավթային ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ռուս միլիարդատերերի թիվը 111-ից պակասել է մինչև 88:
Միլիարդատերերի ցուցակից 1191-ը անձամբ են կերտել իրենց հարստությունը, 230 հոգի ժառանգել են, 405 հոգի ժառանգություն ստացել են, սակայն շարունակել են ընդլայնել իրենց կարողությունը:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ