Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կկայանա Մենի Պակեաո-Ֆլոյդ Մեյվեզեր դիմակայությունը

Կկայանա Մենի Պակեաո-Ֆլոյդ Մեյվեզեր դիմակայությունը
13.03.2015 | 02:51

Վերջապես իրականություն կդառնա պրոֆեսիոնալ բռնցքամարտում այնքան երկար սպասված Մենի Պակեաո-Ֆլոյդ Մեյվեզեր դիմակայությունը: Հանդիպումը կայանալու է 2015 թ. մայիսի 2-ին, Լաս Վեգասի հանրահայտ MGM Grand hյուրանոցի մարզադահլիճում: Հանդիպման նկատմամբ ուշադրությունն այնքան մեծ է, որ տոմսերը սպառվել են տասնհինգ րոպեում: Ֆիլիպինցի Պակեաոն WBO վարկածով աշխարհի չեմպիոնն է 66,7 կիլոգրամ քաշային կարգում, ամերիկացին չեմպիոն է WBC և WBA վարկածներում:
Տեղեկացնենք, որ Մենին աշխարհի չեմպիոն է եղել ութ քաշային կարգում, Մեյվեզերը` հինգ: Ամերիկացին մեգամեծության միակ բռնցքամարտիկն է, ով այդպես էլ չի ճաշակել պարտության դառնահամը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ