Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Րաֆֆի Հովհաննիսյան. «Վտանգները շատ ավելին են՝ խոր ու ընդարձակ»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Վտանգները շատ ավելին են՝ խոր ու ընդարձակ»
16.03.2015 | 18:32

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե վտանգներ է տեսնում Հայաստանում կատարվող զարգացումներում: «Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել և տակավին նրա տեղապտույտից ազգովին չենք կարողանում դուրս գալ: Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել և հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ: Վտանգները շատ ավելին են՝ խոր ու ընդարձակ: Երևան վերադառնալուն պես՝ հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ», - Լոս Անջելեսից գրել է Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ