Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մենք պետք է առանձին հրավեր ուղարկեինք Փաշինյանի՞ն, Բագրատյանի՞ն, թե՞ Զուրաբյանին

Մենք պետք է առանձին հրավեր ուղարկեինք Փաշինյանի՞ն, Բագրատյանի՞ն, թե՞ Զուրաբյանին
17.03.2015 | 16:18

«ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, որ այս կործանարար իշխանությունների հետ ոչ մի քննարկելու բան չունի, հիմա ինչո՞ւ պետք է նման հայտարարություն անող քաղաքական ուժին ձևի համար հրավիրեն... Ախր ՀԱԿ-ը բարդ է, այնտեղ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Բայց ,կոնգրեսե ասելով դուք ո՞ւմ եք հասկանում: Մենք պետք է առանձին հրավեր ուղարկեինք Փաշինյանի՞ն, Բագրատյանի՞ն, թե՞ Զուրաբյանին: Եթե իմանանք` ում ենք հրավեր ուղարկելու, ապա այդ ժամանակ կուղարկենք և կքննարկենք: Դրա համար մենք սպասում ենք, որ իրենք խնդրեն կամ առաջարկեն հանդիպում, այդ ժամանակ նախագահը կմտածի, թե նրանցից ում հետ հանդիպի»,- այսօր, անդրադառնալով նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ-ի բացակայությանը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Որպեսզի միահեծան իշխանությունից հրաժարվենք, ըստ պատգամավորի, պետք է ընտրենք կառավարման խորհրդարանական մոդելը: Սակայն այստեղ էլ, նրա դիտարկամամբ, մտահոգվելու խնդիր կա, այլապես նախագահը հայեցակարգը վաղուց ստորագրած կլիներ: Այսօրվա փաստաթուղթը դեռ վերջնական տեսքի բերված չէ, փոփոխություններ ու առաջարկություններ կլինեն, վստահեցնում է ՀՀԿ-ականը` ընդգծելով, որ նախագահն առաջին փուլում հանդիպել է այն քաղաքական ուժերի հետ, որոնք հանդիպելու ցանկություն են հայտնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ