ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՈՒկրաինան կարծում է, որ ԼՂ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է

ՈՒկրաինան կարծում է, որ ԼՂ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է
19.03.2015 | 00:13

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Հայաստանը սխալ է՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին` հայտարարեց Եվրանեսթ ԽՎ համանախագահ, ՈՒկրաինայի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկը։ Բառացիորեն նա ասաց. «Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում ԼՂ հակամարտության հարցում: Մենք կարծում ենք, որ այդ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է»: Բորիս Տարասյուկին հայ լրագրողները նաև հարցրել էին, թե ինչո՞ւ ՈՒկրաինան չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, ինչին ի պատասխան հետևեց հիշեցում, որ ՈՒկրաինայի Գոլոդոմորը Հայաստանը չի ընդունել որպես ցեղասպանություն:

Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ