Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երբեք մի ասա՝ երբեք

Երբեք մի ասա՝ երբեք
20.03.2015 | 01:28

Թվում է՝ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերայի հարցում ամեն ինչ պարզ է, սակայն մեզ հայտնի դարձավ, որ քաղաքականությունից հարկադրված հեռացած Ծառուկյանն ընդմիշտ չի լքել այն: Մեր տեղեկություններով, նահանջը ժամանակավոր բնույթ է կրում, և չի բացառվում, որ քաղաքական որոշակի իրավիճակում ու որոշակի վերադասավորումներից հետո Ծառուկյանը նորից խաղի մեջ մտնի: ՈՒ թեև, նույն աղբյուրի պնդմամբ, այսօր ԲՀԿ նախկին ղեկավարն այդ մասին չի էլ ցանկանում մտածել, սակայն քաղաքականությունում, ինչպես ասում են, ոչինչ հնարավոր չէ բացառել: Ո՞վ կմտածեր, որ տասը տարվա լռության ուխտից հետո առաջին նախագահը կվերադառնա և՝ քաղաքական լուրջ նկրտումներով: Բայց Գագիկ Ծառուկյանն էլ, չմոռանանք, Լևոն Տեր-Պետրոսյան չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ