Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի մեծահասակների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցամարտերը: Ըստ քաշային կարգերի` հաղթել են Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ), Արթուր Սարգսյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Հենրիխ Սարգսյանը (91 կգ), Աղասի Մեհրաբյանը (+91 կգ):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ